Նախկին նախարարի այգում տղամարդու դի է հայտնաբերվել
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, տղամարդու դի կա ծառից կախված:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննչները նշված վայրում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին: Նա աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ըստ մահացած տղամարդու հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով: