Հանրահավաք Մոսկվայում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի (տեսանյութ)
Մոսկվայում ապրող Հարություն Մկրտչյանը տեսանյութ է տարածել Facebook-ի իր էջում ու գրել. «Մոսկվայաբնակ հայեր, ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության այսօր ժամը 15:00-ից հավաքվում ենք ՀՀ հյուպատության տարածքում»:
Հարություն Մկրտչյանը տեղեկացնում է, որ առաջիններից մեկն էր, որ թավշյա հեղափոխության սկզբից մասնակցել է շարժմանը: «Չի բացառվում, որ ինչպես այն ժամանակ, այսօր էլ բերման ենթարկվեմ ռուսական իրավապահների կողմից»,- տեղեկացնում է հայ քաղաքացին:
Հիշեցնենք՝ այսօր Հանրապետության հրապարակում ժամը՝ 18:30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում կամփոփի պաշտոնավարման 100 օրը: