80-ից ավելի անտառային հրդեհներ՝ Ավստրալիայի հարավ-արևելքում
Շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:
Այդ մասին Twitter-ում հայտնել Է տեղի հրշեջ ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել Է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղափակել: «Գրեթե 650 հրշեջներ շարունակում են հրդեհների մարման աշխատանքը, նրանց օգնում Է ավելի քան 40 միավոր ավիացիոն տեխնիկա»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բռնկումների մարումը դժվարանում Է ուժեղ քամու պատճառով, ճշտել են ծառայությունում: