Բաղրամյանի գյուղապետը յուրացրել է ավելի քան 2,5 մլն դրամ (տեսանյութ)
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել:
2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ կառուցելու համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, տարբեր տնտեսվարողների հետ նախնական համաձայնությամբ, կնքվել են աշխատանքն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կատարողական կեղծ ակտեր:
Ընդհանուր առմամբ, յուրացվել է ավելի քան երկուսուկես միլիոն դրամ:
Մանրամասն` տեսանյութում: