Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11:21-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել Հայաստանի Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ԱՆ մասնաշենքում իրականացրել են հետախուզում, որի արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: