Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. պաշտոնական
Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ քաղաքացին ահազանգել էր «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են: Նշենք, որ այս մասնաշենքում բացի առողջապահության նախարարությունից այլ նախարարություններ եւս կան:
Քաղաքացին սպառնում էր պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են