Պարոն երկրորդ նախագահի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ. Էդուարդ Շարմազանովը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է.
«Կսպասենք դատարանի որոշմանը, դրանից հետո մեր կարծիքը կարտահայտենք... Գտնում ենք, որ պարոն երկրորդ նախագահի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ ու նա ամբողջական իրավունք ունի, որ խափանման միջոցը փոխվի ու կալանքից դուրս գա:
Նրա կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է, իսկ որ 45 պատգամավորներն ստորագրել են, շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև չտեսնված բան է, որ նախկին նախագահներին կալանավորում են, հրավիրում են վկա, հետո կես ժամվա մեջ ասում են՝ մեղադրյալ եք:
Կես ժամվա ընթացքում ի՞նչ փոխվեց, ի՞նչ նոր հանգամանք առաջացավ, որ չգիտեին կես ժամ առաջ»:
Օգոստոսի 13-ին ժամը 16:00-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը: