«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցված «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը, ով քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է և 2006-2012 թվականներին եղել է «Գյումրի-Գարեջուր» գործարանի տնօրենը:
Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» թերթը զրուցեց Ռուբեն Սանամյանի հետ. «Չկա այդպիսի բան: Ես 2012 թվականից դուրս եմ եկել: Ինձ բացարձակ չեն հարցաքննել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում