Առանց ձեր աջակցության՝ չէի կարող լինել ՀՀ վարչապետ. Փաշինյան
Նոյեմբերյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունը մեկ հոգի չի արել, այլ հարյուր հազարները:
«Առանց ձեր աջակցության՝ հնարավոր չի որևէ բան անել, և հնարավոր չի լինելու անել: Առանց ձեր աջակցության՝ չէի կարող լինել ՀՀ վարչապետ: Երբ հեղափոխությունը սկսեցինք, խորհրդարանում ունեինք մի քանի ձայն: Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է լինեմ վարչապետ: Մայիսի 8-ին ես Հանրապետության հրապարակում ասացի՝ հաղթանակն այն չէր, որ ես ընտրվեմ վարչապետը, հաղթանակն այն էր, որ դուք որոշեցիք, որ ես ընտրվեմ վարչապետ: Սա է հեղափոխությունը, եւ դրա կերտողը ՀՀ քաղաքացին է»,- հայտարարել է վարչապետը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Տավուշի մարզում: