Չինացի բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հեռացրել
Չինական Չենչժոու քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հանել, հայտնում է Տասս-ը մանրամասնելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել անպատասխան սիրո պատճառով:
Տղամարդը մեխերը կուլ է տվել հյուրանոցային համարում գտնվելու ժամանակ: Այնուհետև հյուրանոցի տերը շտապօգնություն է կանչել: Տղամարդը բժիշկներին ասել է, որ որովայնի հատվածում սուր ցավ է զգացել մի քանի բլիթ ուտելուց հետո:
Սակայն հիվանդին բուժհաստատություն տեղափոխելուց ու հետազոտելուց հետո պարզվել է, որ նրա ստամոքսում բազմաթիվ մետաղական իրեր կան:
Վիրահատությունը տևել է 4 ժամ: Այդ ընթացքում նրա որովայնից հանվել է 4 և 5 սմ երկարությամբ 87 հատ մեխ:
Թեև հիվանդը չի մեկնաբանել իր արածը, սակայն վիրահատությունից առաջ նա բուժքույրերից մեկին նամակ է տվել՝ խնդրելով այն փոխանցել սիրած աղջկան:
Հայտնի է, որ տղան որբ է, նրան մեծացրել են տատն ու պապը, այդ պատճառով նա շատ զգայուն ու խոցելի բնավորություն ունի: