Նոր գործառույթ՝ Instagram-ում
Օգտատերերն Instagram-ում այսուհետ կկարողանան տեսնել, թե ընկերներից ովքեր են տվյալ պահին օնլայն գտնվում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին‚ նշելով‚ որ տեղեկատվությունը հայտնվել է հավելվածի պաշտոնական բլոգում:
Սոցցանցում գտնվող օգտատերերը կնշվեն կանաչ կետով՝ Facebook-ի մեսենջերի նմանությամբ: Օգտատիրոջը օնլայն ռեժիմում հնարավոր կլինի տեսնել, եթե նա գտնվում է ընկերների ցանկում կամ եթե նրա հետ նամակագրություն են վարել:
Ցանկության դեպքում ակտիվ կարգավիճակը հնարավոր կլինի թաքցնել:
Ներկայում Instagram-ը թույլ է տալիս տեսնել, թե ընկերներից ով է օնլայն միայն Direct բաժնում: Հավելվածի նոր տարբերակում կանաչ նշագրումը կհայտնվի լրահոսում՝ ակտիվ օգտատերերի լուսանկարների կողքին: