Արմեն Գրիգորյանը հանդիպել է ռուս քաղաքագետ Անդրեյ Սուշենցովի հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱԽ գրասենյակում հանդիպում է ունեցել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ, ռուսական Զարգացման և աջակցման «Վալդայ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովի հետ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Գրիգորյանը տեղեկացրել է, որ Սուշենցովը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու The Armenian Interest վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին:
«Պարոն Սուշենցովի հետ քննարկել ենք հայ-ռուսական փոխհարաբերությունների անվտանգության, քաղաքական և հասարակական փոխգործակցության բաղադրիչներին վերաբերող մի շարք հարցեր: Զրույցի ընթացքում հնչեցրել եմ երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ հույս հայտնելով, որ Երևանում անցկացվող համաժողովի ընթացքում հարկ է ծավալել առարկայական երկխոսություն առկա խնդիրները շուտափույթ լուծելու համար»,- նշել է նա:
Զրույցի ավարտին երկուստեք ցանկություն է հնչել հանդիպել նաև հետագայում: