Մայրն ու հայրն ասում են՝ իջավ ջուր խմելու. ինչպես է Կարեն Խաչատրյանը հավանաբար հատել հայ-ադրբեջանական սահմանը (տեսանյութ)
Բերդավանի համայնքապետը պատմում է՝ ինչպես է Կարեն Խաչատրյանը հավանաբար հատել հայ-ադրբեջանական սահմանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը հաղորդել է. «Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»: