Հայաստանյան ֆուտբոլին փոփոխություններ են պետք. դրանք պիտի ՀՖՖ-ն իր վրա վերցնի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելուց առաջ շնորհավորեց Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, փոխչեմպիոնին՝ Խորվաթիայի հավաքականին:
Ապա անդրադառնալով ֆուտբոլի մասին հարցին՝ նա ասաց, որ ֆուտբոլի ոորտում ՀՀ-ում փոփոխություններ անհրաժեշտ են: «Որքանով տեղյակ եմ, պիտի նոր ընտրություններ կայանան ֆեդերացիայում: Ընդհանուր տրամադրությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում ևս փոփոխություններ պիտի տեղի ունենան: Ես կարծում եմ, որ շատ մեծ պոտենցիալ կա հայկական ֆուտբոլում կուտակված»,-նշեց նա՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ հաղթում են ու հաջողություն են ունենում այն հավաքականները, որոնք լավ ազգային առաջնություն են ունենում, իսկ Հայաստանի պարագայում դա այդպես չէ:
Նա հավելեց, որ այդ փոփոխությունները պիտի Ֆուտբոլի ֆեդերացիան ՀԿ-ն իր վրա վերցնի: