Աշխարհի գավաթը մարզադաշտ է բերվել Louis Vuitton-ի արկղում (տեսանյութ)
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտ են բերել Louis Vuitton նորաձևության տան հատուկ արկղով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պատյանը զարդարցած է LV տառերով, անկյունային հատվածները պատված են բնական կաշվով: Արկղի կողպեքները զարդարված են RU տառերով՝ ի պատիվ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի:
Հաղթական գավաթը ձուլվել է 18-կարատանոց ոսկուց և պատված է մալաքիտով: Գավաթը կշռում է 6.2 կիլոգրամ:
Տեսանյութը՝ այստեղ: