Վարչապետ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը
ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բացակայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
«Ինչպես գիտեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի մասնակցելու նիստին: Վարչապետի բացակայությունը հասկանալի է, քանի որ կարևոր բանակցություններ են սպասվում»,- ասաց Արա Բաբլոյանը և նշեց, որ նման բացառիկ դեպքերում պետք է վարչապետին փոխարինի առաջին փոխվարչապետը, բայց Արարատ Միրզոյանը ևս գտնվում է գործուղման մեջ, ուստի վարչապետին այսօր կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: