Գիտնականները մարդու մարմնում մեկ այլ ուղեղ են հայտնաբերել
Մարդու մարմնի մեջ գոյություն ունի նաև «երկրորդ ուղեղ», որը գտնվում է աղիքներում, և ավստրալացի գիտնականներին հաջողվել է հասկանալ նրա աշխատանքի սկզբունքը: ԱՅս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Science Alert-ին:
Նյարդային համակարգը բաղկացած է միլիոնավոր նեյրոններից, որոնք կարգավորում են աղեստամոքսային տրակտի գործառույթը: Այս համակարգն ինքնուրույն է գործում և բաղկացած է ուղեղի և ողնաշարի լարերից:
Փորձագետները վերլուծել են խոշոր աղիքի մկանների նեյրոնների էլեկտրական ազդակները և հայտնաբերել, որ նյարդային համակարգը համաչափորեն օգտագործում է արգելակիչ նեյրոններ, որոնք առաջացնում են աղիքային մկանների ճնշում:
Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, գիտնականներն ավելի վաղ գիտեին, որ նյարդայի համակարգի միլիոնավոր բջիջները միաժամանակ առաջացնում են էլեկտրական ազդակներ: