Տեղեկությունը ճիշտ չէ. ՊՆ խոսնակն Արենիի սահմանագծի մասին
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գրառումն այն մասին, որ Արենի գյուղի սահմանագծում ադրբեջանցիները դիրքավորվել են վտանգավոր կետում, ճիշտ չէ։ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց գրառումը: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, և, որ Արենիի բնակչությունն այսօր իր աչքերով է տեսել այդ դիրքերը: