Արմեն Ջիգարխանյանը մեկ շաբաթից արդեն աշխատանքի կվերադառնա. Արթուր Սողոմոնյան
Դերասան Արմեն Ջիգարխանյանը մեկ շաբաթից արդեն աշխատանքի կվերադառնա: Այս մասին ասել է դերասանի ընկերը՝ ձեռնարկատեր Արթուր Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ Ջիգարխանյանն իրեն թույլ է զգացել և մի քանի օր աշխատանքի չի գնացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել:
«Սակայն բժիշկները նրա մոտ որևէ լուրջ առողջական խնդիր չեն հայտանբերել, իսկ կոմայի մեջ նա հաստատ չի ընկել»,- հավաստիացրել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ջիգարխանյանը սրտամկանի կաթվածով հիվանդանոց է տեղափոխվել և գտնվում է կոմայի մեջ: