Համացանցում է հայտնվել նավահանգստից դեպի Մերձավոր Արևելք ուղղվող ԱՄՆ ավիակրի հեռանալու տեսանյութը
WTKR հեռուստաալիքը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ԱՄՆ ՌԾՈՒ USS Harry S. Truman ավիակիրը հեռանում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Նորֆոլկ նավահանգստից: Այս մասին գրում է РБК-ն:
«Harry S. Truman-ի գլխավորությամբ խումբը լքում է Նորֆոլկ ծովաբազան»,- նշված է WTKR-ի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ ՌԾՈՒ հարվածային խումբը՝ ավիակրի գլխավորությամբ, ապրիլի 11-ին ուղղվել է Մերձավոր Արևելքի շրջան: ԱՄՆ ՌԾՈՒ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խումբը մեկնել է Մերձավոր Արևելքում և Եվրոպայի ափերին տեղակայվելու համար: