Պամելա Անդերսոնը խոստովանել է‚ որ Playboy-ը փրկել է իր կյանքը (լուսանկարներ)
Դերասանուհի Պամելա Անդերսոնը արդեն 14 անգամ զարդարել է Playboy տղամարդկանց ամսագրի շապիկը‚ ինչպես նաև նա եղել է ամսագրի հիմնադիր՝ Հյու Հեֆների սիրելին: Անդերսոնը պատմել է աշխարհում ամենահայտնի ամսագրի հետ համագործակցության մասին: 50-ամյա Անդերսոնը նշել է, որ շատ բանով է պարտական ամսագրին: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
«Մանկության տարիներին ես շատ ամաչկոտ էի: Playboy-ն ինձ վստահություն պարգևեց ու ինձ առավել ուժեղ դարձրեց: Այն իսկապես փրկեց իմ կյանքը: Ամսագրի հետ «ծանոթությունը» բեկում էր ինձ համար: Այն ինձ ծանոթացրեց նկարիչների, ակտիվիստների ու ջենթլմենների հետ: Ես զվարճալի ու բուռն կյանք ունեցա»,-ասել է Պամելա Անդերսոնը:
Պետք է նշել, որ մանկության ու դեռահասության տարիներին ապագա աստղը ենթարկվել է բռնության ու երկար ժամանակ պայքարել է պատճառված հոգեբանական տրավմաները հաղթահարելու համար: