Լևոն Արոնյանը հաղթեց նաև անգլիացի մրցակցին
Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի նաև 7-րդ տուրում:
Հայ գրոսմայստերը սպիտակներով ուժեղ էր անգլիացի Նիգել Շորթից: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 49-րդ քայլում:
Արոնյանը վաստակել է 5,5 միավորով և մոտեցել առաջատարներին: