Արտակարգ ավտովթար Երևանում. մեկ այլ վարորդի մեղքով Hummer-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդին առաջինը օգնության են հասել «Բեկո» էլեկտրոնիկայի խանութի աշխատակիցները
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցում, ստեղծելով վթարային իրավիճակ, կտրել է 24-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Hummer մակնիշի 01 CR 707 .համարիշի ավտոմեքենայի վարորդի առջև:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Hummer-ի վարորդը, խույս տալով բախումից, կարողացել է շրջանցել վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, սակայն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ բախվելով գովազդային ցուցանակին:
Hummer-ի վարորդին առաջինը օգնության են հասել «Բեկո» էլեկտրոնիկայի խանութի աշխատակիցները:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարային իրավիճակ ստեղծող ավտոմեքենան դիմել է փախուստի ու եթե Hummer-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ բախվեր մարդատար ГАЗель-ին, քանի որ նրա առջևով ընթանում էր ГАЗель-ը: