Բրիտանիայում ոստիկանները ցրել են «կովերի» միտինգը
Բրիտանական Բոլլինտոնից 61-ամյա մի կին սարսափել, երբ առավոտյան տան պատուհանից դուրս նայելով՝ 40 կովերի է տեսել: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Թոշակառուն ստիպված է եղել ոստիկանություն կանչել անսովոր «միտինգը» ցրելու համար:
Ջենիս Ուիլսոնի խոսքով՝ կովերն իրենց բավական «անքաղաքավարի» են պահել և արածել հարևան բնակիչներին պատկանող խոտածածկ հատվածներում:
«Դա ծիծաղելի միայն հնչում է: Իսկ գիտեի՞ք, որ 2000-ից 2015 թթ.-ի ընթացքում կովերը ավելի քան 70 բրիտանացի է մահացել»,- նշել է մի լրագրող: