Ապարանի 29-ամյա բնակչուհին սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Մանրամասները՝ այստեղ: