Գարի Նևիլն առանձնացրել է նաև Հենրիխ Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար պաշտպան Գարի Նևիլն առանձնացրել է անգլիական ակումբի այն ֆուտբոլիստներին, որոնք կարող էին թիմում խաղալ նաև 90-ական թվականներին:
Նախկին ֆուտբոլիստը նշել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրում է Fourfourtwo.com-ը:
«Այս կազմից մի քանի խաղացողներ կարող էին հանդես գալ 90-ականների աստղային թիմում: Այս թիմում կան այնպիսի բարձրակարգ խաղացողներ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Ուեյն Ռունին, Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Էրիկ Բային, Անտոնիո Վալենսիան, Դավիդ դե Խեան: Նրանք բոլորը թոփ մակարդակի խաղացողներ են, որոնք կարող են հանդես գալ ամենաբարձր մակարդակում»,- հայտնել է Նևիլը: