Տնային կենդանիները կանխում են երեխաների մոտ ալերգիայի և ճարպակալման առաջացումը.գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ տնային կենդանիները կանխում են երեխաների մոտ ալերգիայի և ճարպակալման առաջացումը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Microbiome-ին:
Այն երեխաների մոտ, ովքեր ապրում են տնային կենդանիների հետ, գիտնականները հայտնաբերել եմ մեծ քանակությամը Oscillospira և Ruminococcus միկրոբներ, որոնք պատասխանատու են ալերգիայի և ճարպակալության կանխման համար:Դեռ ավելին. նույնիսկ եթե կենդանին այժմ ուրիշ տերերի հետ է ապրում, իսկ հղիության ընթացքում այն գտնվել է տանը, միևնույնն է `երեխայի մոտ արդեն ձևավորվել է հատուկ միկոմիջավայր:
Գիտնականները ենթադրում են, որ ապագայում նրանց կհաջողվի երեխաներին անհրաժեշտ բակտերիաներ փոխանցել առանց կենդանիներ պահելու անհրաժեշտության: