Հինգշաբթի օրերի խաղերը սպանում են ինձ. Զլատան Իբրահիմովիչ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել, որ Եվրոպայի Լիգայի՝ հինգշաբթի օրերին անցկացվող խաղերը վատ ազդեցություն են ունենում թիմի կատարած աշխատանքի վրա։
«Մենք հանգստի քիչ ժամանակ ենք ունենում։ Հինգշաբթի օրերին անցկացվող խաղերը սպանում են հատկապես ինձ։ Ես սովոր չեմ խաղալ հինգշաբթի օրերին։ Այդպես մեր վերականգնվելու համար մեկ օր պակաս է լինում»,- ասել է Իբրահիմովիչը։
Ֆուտբոլիստը նաև ասել է, որ պետք է վերադառնալ աշխատանքին և խաղադաշտ դուրս գալ կիրակի օրը։