«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 230 մլն եվրո վճարել Մեսիի համար
«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մտադիր է «Բարսելոնային» 230 միլիոն եվրո առաջարկել` արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Նշվում է, որ Գվարդիոլայի ղեկավարած ակումբում Մեսիի աշխատավարձը կկազմի շաբաթական 500 հազար ֆունտ:
Հիշեցնենք, որ Մեսիի ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018թ.-ի հունիսին: 29-ամյա արգենտինացու` պայմանագրից հրաժարվելու գինը կազմում է 250 միլիոն եվրո: