Ավստրալիայի վարչապետի վրա սենդվիչ են նետել
Անհայտ անձը սենդվիչ է նետել Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում Կանբերայի միջնակարգ դպրոցներից մեկում:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Ինչպես երևում է համացանցում հայտնված նկարներից, սենդվիչն «անցել» է վարչապետի աջ ձեռքի կողքով և ընկել:
«Հավանաբար նրանք մտածել են, թե ես քաղցած եմ»,- կատակել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ավստրալիայի կառավարության ղեկավարի վրա սենդվիչ են նետում: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 8-ին' դարձյալ դպրոցներից մեկում: