Facebook-ն իր գրասենյակում ապաստանել է 4 աղվեսների
Ամերիկյան Facebook ընկերությունը պատահմամբ երկրպագուներին ուղղված մարքեթինգային քայլ է գտել: Ներկայումս սոցցանցի օգտատերերին առաջարկվում է հավանել 4 աղվեսների ընտանեկան էջը, որը կոչվում է Fox Ef-Bi: Ընտանիքը հաստատվել է Կալիֆորնիա նահանգի Մենլո-Փարկ քաղաքում գտվող ընկերության մասնաճյուղի տարածքում,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ամեն ինչ սկսվել է ապրիլին, երբ ընկերության աշխատակիցները այգում նկատել են աղվեսին իր ձագուկների հետ: Ընտանիքը այնքան է հուզել աշխատակիցներին, որ նրանք չեն վռնդել կենդանիներին: Նրանք լուսանկարել են և նկարը տեղադրել աղվեսների համար ստեղծված էջում:
Ինչպես նշում են Facebook-ի աշխատակիցները' աղվեսները երկրպագուների մեծ բանակ ունեն: Նրանց էջը հավանել է ավելի քան 14 հազար մարդ:
«Նրանց ծիծաղելի մռութները բարձրացնում են մարդկանց տրամադրությունը, ուստի մենք այս ամենը պահպանելու համար անակնկալ նկարում ենք նրանց»:
Անասնաբույժների հավաստմամբ կենդանիներին ոչ ոք չի դիպչում, նրանք ազատ զբոսնում են այգում. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: