«Adidas»-ը դատի է տվել «Ecco»-ին՝ մեղադրելով իր կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեջ
Սպորտային հագուստի գերմանական արտադրող «Adidas»-ը դատի է տվել դանիական «Ecco» ընկերությանը, վերջինիս մեղադրելով իր կոշիկի մոդելների դիզայնը կրկնօրինակելու մեջ: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով դանիական ինտերնետային «finans.dk» պորտալին:
««Ecco»-ի գործողությունները ցույց են տալիս ընկերության նպատակային և չարամիտ ձգտումը՝ օգտագործել 3 գծով հայտնի բրենդի նկատմամբ վստահությունը, ինչը զգալի և անուղղելի վնաս է հասցրել «Adidas»-ին»,- ասվում է փաստաթղթում:
Նշեք, որ «Adidas»-ը նման իրավիճակում էր հայտնվել նաև 2008 թվականին, սակայն կարողացել էր շահել է «Payless Shoesource» կոշիկի խանութների ամերիկյան ցանցի դեմ 65 միլիոն դոլար արժողությամբ դատական գործը: