Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ». պաշտոնական
Հայաստանի և Գերմանիայի հավաքականի «Բորուսիայի» (Դորտմունդ) կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին հաղորդում է «Բորուսիա»-ի մամուլի ծառայությունը:
«Այս տրանսֆերը շահավետ էր մեզ համար, քանի որ 2017-ին 27-ամյա ֆուտբոլիստին անվճար կկորցնեինք»,-ասել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» 42.5 մլն եվրո կստանա Մխիթարյանի տրանսֆերի համար: