Լեոնարդո դի Կապրիոն կարող է ժամանել Վլադիվոստոկ
Լեոնարդո դի Կապրիոն հրավիրվել է Արևելյան տնտեսական ֆորումին, որը պետք է տեղի ունենա Վլադիվոստոկում սեպտեմբերի 2-ից 3-ը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով բնական ռեսուրսների նախարարությանը:
Նախորդ տարվա տնտեսական ֆորումին ներկա էր Պամելա Անդերսոնը, ով ելույթ էր ունեցել որպես բնության պաշտպան, առաջին հերթին՝ կապույտ կիտերի:
«Եկեք դադարեցնենք նրանց սպանությունը: Եթե Ռուսաստանը համապատասխան օրենք ընդունի, նրան կհետևեն շատ երկրներ: Աշխարհին ուժեղ առաջնորդ է պետք»,- հայտնել էր դերասանուհին:
Դի Կապրիոն նաև հայտնի է իր բնապահպանական նախաձեռնություններով: Այսպես, օրինակ, 2010թ-ին նա 1 միլիոն դոլար նվիրաբերեց ամուր տեսակի վագրերի փրկության ծրագրին: