Պուտինը և Օբաման քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:
Պետությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ հաստատելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը երկրում, ինչպես նաև համապատասխան տարածաշրջաններ մարդասիրական օգնություն հասցնելը:
«Պուտինը շեշտը դրել է «չափավոր» ընդդիմության անհապաղ հեռացման վրա «ԻՊ»-ից և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ից, ինչպես նաև Սիրիա-Թուրքիա սահմանի փակման հարցի, որտեղից շարունակվում են ներթափանցել ահաբեկիչներ և զինված ծայրահեղականներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների ջանքերի համակարգումը՝ սիրիական հարցով, այդ թվում՝ հատուկ ծառայությունների և պաշտպանական գերատեսչությունների ուղղություններով:
Նախագահները կարևորել են Ժնևի միջսիրիական բանակցությունները: Օբաման Պուտինին իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմի համագործակցության համար՝ ԱՄՆ քաղաքացի Քևին Դաուզին ազատ արձակելու հարցում: