Կոլումբիայի տարածքային ջրերում մոտ 6 տոննա կոկաինով բեռնված սուզանավ է հայտնաբերվել
Կոլումբիայի տարածքային ջրերում հայտնաբերվել է սուզանավ, որում եղել է 5.8 տոննա կոկաին: Հատուկ օպերացիան իրականացրել են հանրապետության և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը։ Այս մասին գրում է Leta.ru-ն՝ հղում տալով Terra Colombia-ին:
Սուզանավը կանգնեցվել է Էկվադորի սահմանից ոչ հեռու: «Սուզանավը կառավարել է 4 մարդ` 3-ը կոլումբացի և 1-ը՝ մեքսիկացի: Նրանք բոլորը ձերբակալված են»,-հայտնում է INFO7 պորտալը՝ հղում տալով Կոլումբիայի ռազմածովային ուժերի տարածած հայտարարությանը:
Առգրավված կոկոինը կազմում է մոտ 200 միլիոն դոլար: Սուզանավի բոլոր անդամները ձերբակալվել են: