«Radley» բրենդը հակաֆեմինիստական պայուսակներ է թողարկել (լուսանկար)
«Radley» բրենդը մայրերի տոնի առթիվ թողարկել է պայուսակներ և աքսեսուարներ: Այս մասին հայտնում է Rambler.ru»-ն: Մայրերի տոնը Մեծ Բրիտանիայում նշվում է mարտի առաջին կիրակի օրը: Հավաքածույում ներկայացված է կլաչ` թասիկի տեսքով, սպունգեր, մաքրության համար նախատեսված պարագաներ, որոնք պատրիարքական հասարակությունում ընդունված է համարել «ավանդական կանանց» զբաղմունք: Մանրամասները ներկայացված են արտադրողի կայքում:
Հավաքածուի մեջ է մտնում` սպիտակ կաշվե պայուսակ, որի վրա կան հագուստի խնամքին վերաբերող սիմվոլներ, որոնք սովորաբար տպում են իրերի պիտակների վրա:
Հավաքածույում ներկայացված է նաև արծաթագույն երեկոյան կլաչ` 1950-ականների ոճով` արդուկի, թասիկի սիմվոլներվ: Ֆեմինիստների կողմից հավաքածուն բացասական արձագանքի է արժանացել համացանցում: