Բժիշկները 4 անգամ փորձել են վերակենդանացնել ամուսնուս սիրտը. սպանված Ռաֆայել Խլղաթյանի այրի. News.am
Բժիշկները 4 անգամ փորձել են վերակենդանացնել Ռոստովում դաժան ծեծի պատճառով մահացած Ռաֆայել Խլղաթյանի սիրտը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա կինը՝ Վիկտորյան։
Կնոջ խոսքով՝ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 31-ի գիշերը՝ Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոե գյուղի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։ «Նրա ծնողները գյուղում են ապրում, իսկ մենք՝ Ռոստովում։ Կիրակի մենք հյուր էինք գնացել նրանց։ Սկզբում տանն էինք, իսկ երեկոյան գնացեինք Կենտրոն։ Այդպես է կոչվում վայրը, որտեղ նշում են բոլոր տոները։ Երաժշտություն էր հնչում, խորոված էին անում, շատ մարդ կար հավաքված»,- պատմում է Վիկտորյան։
Հետո, կնոջ խոսքով, իրենք բոլորը միասին տուն էին վերադարձել։ Վիկտորյան սկեսրոջ հետ տեղավորել է երեխաներին՝ իրենց 7-ամսական դստերն ու Ռաֆայելի 9-ամսական քրոջը։Մանրամասները՝ այստեղ: