Բրաբիոնով ուզում էին Մանվելին հակազդեին
Որևէ ժողովրդի համար, տվյալ ժամանակահատվածում ապրելու ու արարելու համար անհրաժեշտ նախապայմաններ են ոչ միայն անցյալի ամուր հիմքերը, այլ նաև տվյալ ժամանակի համար արդիական սյուները, որոնք նաև ծառայում են առաջին հերթին տվյալ ժամանակահատվածի, ինչպես նաև հետագա սերնդի համար: Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում հերոսների պակաս երբեք չի ունեցել: Երրորդ Հանրապետությունն էլ բացառություն չէ, որպես նորագույն շրջանի ու մեր ժամանակների պատմական փուլն ամփոփող շրջափուլ: Այստեղ արդեն առաջնային կարևորություն ձեռք են բերում Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներն ու զինվորականները, ովքեր մեր այսօրվա սերնդի ու մեր ներկայիս ժամանակների համար կարող են օրինակ հանդիսանալ հայրենասիրության, ազգասիրության համար ու լրացնել արդեն եղած հերոսների փաղանգը:
Ասվածը միայն պատմական կամ փիլիսոփայական կատեգորիաների դատողություններ չեն: Ասվածը ռեալ կյանքի իրականության իրողություններ են: Միաժամանակ, այս ամենը հասկանալով, մենք այսօր պետք է հասկանանք ժամանակավորի ու հարատևի, մնայունի ու անցավորի սահմանաբաժանումը: Չեմ ուզում շատ երկարացնեմ, սակայն այդ սահմանագծի հասկացողությունը մենք պարզապես չունենք, որովհետև քաղաքական կամ հասարակական ամեն մի վայրիվերումի ժամանակ մենք պատրաստ ենք ասպարեզ բերել ազատամարտիկներին ու խառնել նրանց որևէ մանր-մունր խնդիրների ու գործողությունների մեջ: Քաղաքական վերջին տատանումներին հերթական անգամ նույն երևույթին ականատես եղանք, երբ փորձ արվեց վերջնական խզում մտցնել ազատամարտիկների միջև ոչ միայն անձնական, անհատական մակարդակով, այլ նաև ինստիտուցիոնալ:
Ավելի պարզ ասած, թե ինչ իմաստ ունի ստեղծել մի կառույց ի դեմս «Երդվյալ ազատամարտիկների միության», երբ արդեն իսկ, սկսած 90-ականներից գոյություն ունի ազատամարտիկների կուռ կազմակերպություն ի դեմս ԵԿՄ-ի, որը ստեղծվել է Վազգեն Սարգսյանի կողմից: Ընդ որում, միայն ստեղծելը հարց չէ, այլ նաև այն քաղաքականացնելն ու դնելը քաղաքական պայքարի մեջ: Արդյո՞ք դրանով այսրոպեական շահերի համար առհասարակ հարցականի տակ չի դրվում ողջ ազատամարտի հեղինակությունն ու արժեքը: Սա հարց է, որի համար հարկ է, որ մտածեն նման քայլն անողները: Ռուբեն Գևորգյանը, ով բոլորին քաջ հայտնի է որպես Ծաղիկ Ռուբո, փորձում է պայքարի մեջ մտնել Մանվել Գրիգորյանի հետ: Փաստորեն վերջինս փորձում է էսպես ասած սևացնել ԵԿՄ-ն ու ազատամարտիկների անունները շահարկելով գումարներ խաղացնել: Այլ կերպ ասած՝ բրաբիոնով ուզում էին Մանվելին հակազդեին:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչ էր ասում Սպարապետ Վազգեն Սարգսյանը Մանվել Գրիգորյանի մասին: