Մարիկոնեն հրաժարվել է Տարանտինոյի հետ աշխատել
Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն հրաժարվել է աշխատել ամերիկյան ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի հետ, քանի որ վերջինն իր երաժշտությունն օգտագործում է առանց թույլտվության:
The Huffington Post-ի փոխանցմամբ, Մարիկոնեն Հռոմի համալսարաններից մեկում, որտեղ նա կինեմատոգրաֆի եւ հեռուստատեսության կուրս է վարում, ուսանողներին հայտարարել է, թե Տարանտինոն խնդրել է երաժշտություն գրել իր վերջին՝ «Ջանգո Ազատագրվածը» ֆիլմի համար: Կոմպոզիտորը հրաժարվել է՝ որոշումը պատճառաբանելով ժամանակի սղությամբ: Արդյունքում Տարանտինոն օգտագործել է Մարիկոնեի կոմպոզիցիաներից մեկը՝ առանց հեղինակի հետ համաձայնեցնելու:
Հիշեցնենք, որ Էնիո Մարիկոնեն երաժշտություն է գրել Տարանտինոյի այնպիսի ֆիլմերի համար, ինչպես «Kill Bill»-ը եւ «Inglourious Basterds»-ը: