«Սպիտակ այրի» ահաբեկչուհին գտնվում է Սոմալիում. բրիտանական ԶԼՄ-ներ
Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Սամանտա Լյութուեյթը, ով հայտնի է «Սպիտակ այրի» անունով, ողջ է և ծայրահեղական ամուսնու՝ Մարկո Կոստայի հետ, ով մեղադրվում է Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու մեջ, գտնվում է Սոմալիում: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Լյութուեյթը սպանվել է Ուկրաինայում, որտեղ «Айдар» գումարտակի կազմում պայքարել է զինյալների դեմ:
Սամանտա Լյութուեյթը կասկածվում է 2013թ. սեպտեմբեր ամսին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկի վրա հարձակում կազմակերպելու մեջ: