Մեծ Բրիտանիան հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակից. բրիտանացի նախարար
Բաքվում եվրոպական հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Լիդինգթոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրը շատ կարևոր հարց է հանդիսանում ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար: Այս մասին հայտնում է Modern.az-ը:
«Մեծ Բրիտանիան հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության` խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակից»,-հայտնել է Լիդինգթոնը:
Փոխանցվում է, որ բացի այդ նա նշել է, որ միջազգային կառույցները շարունակում են ղարաբաղյան հակամարտության լուծմանը մոտենալ երկակի ստանդարտներով: