Մենք Ադրբեջանին դիտում ենք, որպես էներգետիկ ոլորտում հիմնական գործընկեր. Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիայի ԱԳ և Առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հանդիպում ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հայտարարել է, որ իրենք Ադրբեջանին դիտում ենք, որպես էներգետիկ ոլորտում հիմնական գործընկեր: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել երկողմ հարաբերությունների զարգացմանը նվիրված հանդիպման ավարտից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ իր հերթին Մամեդյարովը հայտարարել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի և Հունգարիայի միջև առկա հարաբերությունները: