Իրանը պատրաստ է ստորագրել միջուկային պայմանագիրը, եթե...
Իրանը պատրաստ է ստորագրել միջուկային պայմանագիրը՝ միջուկային ծրագրի միջազգային միջնորդների «Վեցնյակի» հետ: Այս մասին հայտնում է "Московский комсомолец"-ը:
Փոխանցվում է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրենք կստորագրեն այդ պայմանագիրը, սակայն մի դեպքում:
«Իրանը պատրաստ է միջազգային միջնորդների՝ «Վեցնյակի» հետ ստորագրել միջուկային ծրագրի պայմանագիրը, միայն մի դեպքում, եթե նրանք պաշտոնապես ճանաչեն Իրանի իրավունքը տիրապետել խաղաղ միջուկային էներգիային,-հայտարարել է Զարիֆը: