Արփինե Հովհաննիսյանը Մարտի ութի անակնկալի մասին չի ուզում բարձրաձայնել
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ Մարտի ութի խորհրդի մասին.
-Մարտի ութն ինձ համար որոշակի առումով օրինականացված մի առիթ է, երբ գիտես, որ այդ օրը պետք է հատուկ ուշադրության արժանանաս. այդ շրջանակներում միշտ սպասում ես հաճելի անակնկալների:
Ընդհանրապես տոների խորհուրդը այն է, որ դրանցից յուրաքանչյուրին պետք չէ սպասել, այն գալիս է և այդ օրը անակնկալներ մատուցում:
Պատգամավորի խոսքով՝ կանանց միամսյակի գաղափարն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ տղամարդիկ իրենց ասելիքը պետք է ասեն կանանց ամեն օր և ոչ թե միամսյակի շրջանակներում դա անեն:
-Ոչ նյութական շատ հետաքրքիր անակնկալի եմ այսօր արժանացել, որի մասին, բնականաբար, չեմ ուզում բարձրաձայնել,- ժպիտով նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե երբևէ նյարդայնացնող նվերներ չե՞ն եղել, պատգամավորը պատասխանեց.
-Նվերները երբեք չեն նյարդայնացնում, գուցե չսպասված ու ոչ տեղին են լինում, սակայն նվերն անկախ իր արժեքից, արժանի է հարգանքի, քանի որ քեզ ուշադրության են արժանացնում: Կարևորն այն է, որ քեզ անակնկալ են մատուցել և ոչ թե այն, թե ինչպես են արժանացրել կամ ինչ արժեքի նվեր են մատուցել. նվերն արդեն իսկ արժանի է հարգանքի: