Թուրքիան կկառուցի Տիրանայում Բալկանների ամենամեծ մզկիթը
Կրոնական հարցերով թուրքական կառավարումը (Դիյանեթ) երկուշաբթի օրը հայտարարել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Բալկանների ամենամեծ մզկիթի կառուցման մասին: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Դիյանեթի ֆոնդի ղեկավարի խոսքով՝ Տիրանայում, որն ունի 300 հազար բնակչություն, որոնց մեծամասնությունը մուսուլմաններ են, միայն մի մզկիթ է գործում, որը նախատեսված է 60 մարդու համար: Ոչ բոլոր հավատացյալները կարող են այցելել այնտեղ տոների ժամանակ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: