Երգչուհի Վալերիան նամակ կգրի Լատվիայի նախագահին
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս հայտնի երգչուհի Վալերիան պլանավորում է նամակ գրել Լատվիայի նախագահին, որպեսզի վերջինս համապատասխան իրավական գնահատական տա երկրի արտաքին գործերի գերատեսչությանը, որը արգելել է երկրի տարածք մուտք գործել հենց երգչուհուն, Իվան Օխլոբիստինին, Իոսիֆ Կոբզոնին և Օլեգ Գազմանովին: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ այսօր հանդես է եկել երգչուհու ամուսին և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը: