Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբեր Ադրբեջան կժամանի հոկտեմբերի 20-ին: