Թուրքական բանակը զորավարժություններ է անցկացնում հայկական հուշարձանների տարածքներում. Տելեմակ Անանյան
«Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի» հիմնադիր անդամ Տելեմակ Անանյանն անդրադարձավ նաև Թուրքիայի տարածքում գործող հայկական եկեղեցիների ճակատագրերին:
«1913 թվականի դրությամբ գործում էր 2549 եկեղեցի, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի տվյալներով` 1923 թվականին դրանցից մնացել էր միայն 913-ը: Ներկայումս դրանցից 464-ն ամբողջովին անհետացած են, իսկ 252-ը՝ քանդվել: Այդ տարածքներում թուրքական բանակը անցկացնում է իր զորավարժությունները»,-նշեց բանախոսը:
Տելեմակ Անանյանն ընդգծեց, որ այս թվերը միայն մեզ հայտնի հուշարձանների թվերն են, դրանից շատերը մինչև հաշվառվելն արդեն իսկ վերացել են: Բանախոսը տեղեկացրեց նաև, որ Թուրքիայում նաև շատ են ավերվում հայկական գերեզմանները, որոնց վրա մեծածավալ շինություններ են սկսում կառուցվել:
Վարդուհի Ստեփանյան