Իրանը և «Վեցնյակը» հաջորդ շաբաթ կվերսկսկեն բանակցությունները
Իրանը և «Վեցնյակը» հաջորդ շաբաթ կվերսկսկեն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները: Այս մասին գրում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Մարզի Ահֆամին:
Նշվում է, որ բանակցությունները կանցկացվեն Ավստրիայում:
Ավելի վաղ, ինչպես գրում է Associated Press գործակալությունը, Վիեննայում հաջորդ շաբաթ ծրագրվում է անցկացնել բանկացություններ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի միջև: